Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը

Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը

Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Շոշափելիս այն մի տեսակ ձգված է: Բժշկության մեջ այն հաճախ անվանվում է ֆիբրոմա:

 

Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Կախված իր գտնվելու դիրքից` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ`արգանդի վրա:

 

Ավելի հաճախ հանդիպում են մի քանի միոմա միասին: Ընդհանրապես այն առաջանում է այն տարիքում, երբ կանայք ի վիճակի են ծննդաբերելու եւ երեխա ունենալու: Կլիմաքսի սկսելուն զուգահեռ` այդ ուռուցքը կարող է ներծծվել:

 

Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը հերթական բժշկական զննման ընթացքում: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է: Ավելի ուշ շրջանում, երբ պացիենտները դիմում են գանգատներով` անհրաժեշտ է լինում ավելի լուրջ ու երկարատեւ բուժում:

 

Կանայք պետք է ուշադիր հետեւեն դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տեւողությանն ու արյան քանակին: Պետք չէ սպասել անեմիայի առաջացմանը` շատ արյուն կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ՝ արգանդի մկանների թուլացմանը: Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն նման լինելով ծննդաբերական ցավերի: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի: Կանանց մոտ սկսում են խնդիրներ առաջանալ` կապված միզելու եւ փորկապության հետ:

 

Միմյանց հետ սերտ կապ ունեն նաեւ միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից եւ այլն: Նման գանգատները պետք է ստիպեն, որպեսզի ոչ միայն գնաք սրտաբանի մոտ, այլ նաեւ` գինեկոլոգի մոտ:

 

Պետք է հաշվի առնել նաեւ բարորակ ուռուցքից չարորակի վերածվելու վտանգը: Այն կարող է տեղի ունենալ ընդհանրապես չբուժվելու դեպքում: Միոմայի զարգացման հիմնական պատճառը համարվում է ձվարանների արտադրած հորմոնների ավելցուկը: Այս տեսակետը բացատրվում է նրանով, որ միոմայի չափերի մեծացումը դադարում է կլիմաքսի սկսվելու հետ:

 

Հայտնի է նաեւ, որ միոմայի զարգացումը պայմանավորված է հակաբեղմնավորիչ պրեպարատներ ընդունելով: Միոմայի մեծացման պատճառներից մեկն էլ կարող է լինել երակների լայնացումը, որի հետեւանքով փոփոխվում են փոքր կոնքի օրգանները: Հիվանդության զարգացման պատճառներից մեկն էլ կարող են լինել քրոնիկական վարակները, նույնիսկ, եթե դրանց օջախները սեռական օրգաններում չեն:

 

Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննումից հետո: Իսկ պարզելու համար նրա չափերը, հանգույցներն ու այլ մանրամասներ` կօգնի ուլտրաձայնային հետազոտությունը: Ամենաարդյունավետ միջոցը հիստերոսկոպիան է: Այն վիրաբուժական միջամտության ձեւ է, որը թույլ է տալիս հենց զննման ընթացում հեռացնել ուռուցքը, իհարկե, եթե այն չափերով շատ փոքր է:

 

Ընդհանրապես միոմայի բուժումը ենթադրում է թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձեւ:

 

Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային պրեպարատների ընդունումը, այսինքն՝ դրանք դանդաղեցնում են ուռուցքի մեծացման ընթացքը եւ թույլ են տալիս չափերի փոքրացում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը՝ մինչեւ կլիմաքս, երբ այն կսկսի ներծծվել: Բայց պետք է ասել, որ այս մեթոդի արդյունքում, հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է առաջանալ օստեոպարոզ` երկարատեւ հորմոնային պրեպարատների գործածությունից:

 

Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի հանգույցների հեռացում` կամ ամբողջությամբ արգանդով, կամ միայն արգանդի վզիկը պահելով: Սովորաբար բժիշկներն աշխատում են հնարավորիս ձեռք չտալ վերարտադրողական օրգան-համակարգերին` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը: Այն կանանց մոտ, որ ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցների հեռացում առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Կինը կարող է հետեւել կյանքի բնականոն հունին:

 

Իհարկե, որեւէ ախտանիշի դեպքում առաջին հերթին պետք է դիմել մասնագետի: Բայց գոնե մինչ այդ կարելի է դիմել կոճապղպեղի օգնությանը:

 

Միոմայով, նաեւ ադենոմայով տառապող հիվանդները նախաճաշին խաշած բրնձի հետ կարող են խմել կոճապղպեղով թեյ: 1 բաժակ թեյին` մի պտղունց աղացած կոճապղպեղ: Կլիմաքսի ժամանակ 1 գդալ մատուտակի մանրացրած արմատին ավելացնել 0,5լ ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել եւ խմել օրը 3 անգամ` ուտելուց հետո: Այս դեպքում շատ լավ միջոց է նաեւ էլեուտերոկոկի արմատը: Դրա համար անհրաժեշտ է 50գ էլեուտերոկոկի արմատների վրա լցնել 0,5լ 40 տոկոսանոց սպիրտ կամ օղի, թրմել 15 օր: Այն պետք է պահել զով եւ մութ տեղում, հետո ընդունել 20 կաթիլ`ուտելուց 30 րոպե առաջ: Այն կարելի է ընդունել 30 օր շարունակ: Բազուկի հյութը շատ արդյունավետ միջոց է դաշտանի հետեւանքով առաջացած անհանգստացնող երեւույթների ժամանակ, ինչպես նաեւ՝ շատ օգտակար է կլիմաքսի ժամանակ:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. krasotaizdorove.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

29.02.2016

Հարգելի MARI, բարև Ձեզ: Ձեզ մոտ միոմաները մեծ չեն, սակայն, եթե պատրաստվում եք հղիանալ, ցանկալի է հեռացնել, քանի որ հղիության ընթացքում կարող են մի շարք բարդություններ առաջանալ: Ձեր դեպքում ավելի ցանկալի է լապարոսկոպիկ  եղանակով հանգույցների հեռացումը, քանի որ երիտասարդ եք, բացի այդ բաց վիրահատությունը կպումների առաջացման ռիսկ է: Որոշ դեպքերում հնարավոր է ոչ մի բարդություն էլ չլինի, շատ կանայք հղիանում և ծննդաբերում են արգանդի միոմայով, եթե իհարկե խոսքը ոչ մեծ միոմաների մասին է:

MARI

27.01.2016

BAREV DZEZ ES 25 TAREKAN EM ULTRADZAYNAYIN HETAZOTUTYAN JAMANAK PARZVEC VOR ARGANDIUM UNEM 3 HANGUYC 1-IN@HETIN PATIN ARKA E INTRAMURALNI HANGUYC 1.8SM,AJIC EL 1,2 EV 1.0.KAROX EM IMANAL VORQANOV E LURJ IM XNDIR@,EV UZUM EM HXIANAL INCH XORHURD KTAQ HERACNEL NOR HXIANAL TE TOXEL CNNDABERUTYUNIC HETO.NAXAPES SHNORHAKALUTYUN.

Karine

24.11.2015

Barev dez hargeli bjishk es aprum em arterkrum. Unem mek axchik hertakan hetazotutyunc parzvec dax koxmum unem mioma 7.4 mm chgitem inch anem uzum erkrod balik unenam vaxenum em vor argands kheracnen es 35 tarekan em ,inch xohurd ktaq.

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի Սուսաննա, բարև Ձեզ: Կախված է միոմաների չափերից և դրանց տեղակայումից: Բացի այդ Դուք երիտասարդ չեք, և եթե դեռ հղիություն չեք ունեցել գործն ավելի է բարդանում: Արգանդի միոմայի դեպքում հնարավոր է հղիանալ, սակայն հղիանալու դեպքում դա բարդացնում է ընթացքը: Ցանկալի է կատարել կոնսերվատիվ միոմէկտոմիա, դա վիրահատություն է, որի ժամանակ արգանդի պատից հեռացվում են միոմատոզ հանգույցները:

Մեդ-Պրակտիկ

24.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Սուսաննա

22.10.2015

Հարգելի բժիշկ ես 37 տ. Եմ ունեմ միոմա և հանգույցներ արգանդի պատին չեմ հղիանում հնարաոր է միոման կապ ունի? Կամ հնարաոր է միոմայով հղիանալ արդյոք չի խանգարում?

Մեդ-Պրակտիկ

13.06.2015

Հարգելի ARMINE BALOYAN, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ արգանդի միոմա ունեցող կինն ունենա գանգատներ, սակայն նման չափերի դեպքում անկախ գանգատներից վիրահատություն միանշանակ հարկավոր էր: Վիրահատությունից հետո երկու ամիս չի կարելի ունենալ սեռական հարաբերություն: Երկու ամիսը լրանալաուց հետո նորից այցելեք Ձեր վիրահատող բժշկին, եթե հեշտոցի կճատի վերքն ամբողջությամբ լավացել է և չկան բարդություններ, արդեն կարելի է սեռական կյանքով ապրել:

ARMINE BALOYAN

04.06.2015

BAREV DZEZ ,,es 33 tarekan em u patahabar parzvec vor saht mec mioma unem argandi mej. 15.5 X 13.2 X 9 capseri .hetaqrqir e vor es erbeq voc mi xndir cem unecel u inz nexutyun ci tvel,, inceve e 1 amis araj em virahatvel u argangs heracrecin amboxcutyamb toxnelov miayn zvaranners..... es inz lav em zgum nuynisq hianali.. dez mi harc @st bjshkutyan erb e kareli serakan haraberutyun unenal..u artyoq da vocinci ci xangari.... naxapes shnorhakalutyu

Մեդ-Պրակտիկ

19.03.2015

Հարգելի ANI, շատ կարևոր է պարզել միոմայի տեղակայումը, որից կախված է բարդությունների հավանականությունը և հղիության ընթացքը: Հարկավոր է անընդհատ գտնվել մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ, քանի որ ինչպես նշել ենք, արգանդի միոման, այն էլ այդպիսի չափերի զգալիորեն բարդացնում է հղիության ընթացքը, դինամիկ հսկողությունը Ձեր դեպքում պարտադիր է:

ANI

17.03.2015

BZHISHK JAN KRKIN SONOGRAFYA ARECIN U PARZVEC VOR miomas 2 shabatva @ntacqum mecacel ev dardzel e 8 sancim. ev asacin vor erexanner@ zuyk en. bzhisk jan im kyanqin vtang sprnum e te voch. ev erexannern el zuyk en ardyoq da inch xndirner karajacni. naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի ANI, բարև Ձեզ: Ձեզ մոտ առկա է բավականին մեծ չափերի միոմա, և կախված նրանից թե որտեղ է այն տեղակայված կարող է առաջացնել մի շարք բարդություններ: Ձեր հղիությունը բարձր ռիսկային է, և հարկավոր է անընդհատ գտնվել մանկայաբարձ- գինեկոլոգի հսկողության տակ, բարդություններից խուսափելու համար: 

ANI

02.03.2015

Barev dzez. es 3 shabatakan jxi em ev indz mot 6 sancimetranoc mioma ka. pori ev himnakanum mejqi hatvacum caver unem. es uzum em imanal inch e petq anel, ardyoq hetagayum inch xndirner karajanan. es 22 tarekan em ev sa im 2 hxiyuryunn e. inch anem vor chvnasem indz ev ptxin. naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

18.02.2015

Հարգելի MARIA, եթե միոման ոչ մեծ չափերի է և չունի կլինիկական դրսևորումներ, ապա անհանգստանալու կարիք դեռևս չկա: Ձեզ մոտ միոման մեծ չէ և ունի ինտրամուրալ տեղակայում: Խորհուրդ է տրվում գտնվել գինկեկոլոգի հսկողության տակ:

ANUSH

09.02.2015

shnorhakalutyun patasxani hamar

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Անուշ, կախված է, թե միոման ինչ տեղակայում ունի: Եթե այն տեղակայված է ենթալորձային կամ ներպատային` առաջացնում է արգանդի խոռոչի դեֆորմացիա, որը առաջին հերթին խոչընդոտ է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայի համար: Արգանդի միոմայի դեպքում մեծանում է նաև արգանդի լարվածությունը` տոնուսը, որը նույնպես ցանկալի չէ: Միոմայի առկայությունը անմիջականորեն չի ազդում պտղի վրա, սակայն զգալի չափով բարդացնում և ռիսկային է դարձնում հղիությունը

MARIA

05.02.2015

BAREV DEZ.ES 24 TAREKANEM,ULTRAZAYNAIN HETAZOTUTYUNN CUYC TVEC VOR INDZ MOT MIOMETRIUM@`VOCH HOMOGEN,HETIN PATI INTRAMURAL FM HANGUYC.3.60*2.60SM.VORQANOVE LURJ IM XNDIRN,EV INJ KAROXEM ANEL.NAXAPES SHNORHAKALUTYUN.

Անւշ

29.01.2015

խնդռւմ եմ ասացեկ 9սմ միօմաի դեպկւմ կառելի ե եռեխա ւնենալ եվ պտւղին ինչ վօր ձեվօվ չի վնասի?

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի Alina Grigoryan, Ձեր հարցի պատասխանը տեսեք հետևյալ հոդվածի տակ.

https://www.med-practic.com/arm/59/24924/article.more.html

 

Մեդ-Պրակտիկ

12.01.2015

Հարգելի Կարինե, միոմայի բարդությունները և բուժման անհրաժեշտությունը կախված է նրա չափերից, տեղակայումից, ինչպես նաև այն բանից, թե կա արդյոք միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում և ցավային համախտանիշ: Ներպատային տեղակայված,ոչ մեծ չափերի և արգանդի խոռոչի դեֆորմացիա չառաջացնող հանգույցները սովորաբար բարդություններ քիչ են առաջացնում: Բարդությունների դեպքում բուժումը վիրաբուժական է: Կա կոնսերվատիվ բուժման մեթոդ, նորագույն դեղ է որը կանգնեցնում կամ դանդաղեցնում է հանգույցի մեծացումը: Հարկավոր է օգտագործել Ձեր բժշկի խորհրդով և անընդհատ լինել հսկողության տակ: Հնարավոր է, որ ժամանակի ընթքացքում այն այլևս չմեծանա և վիրահատության կարիք չլինի:

Alina Grigoryan

10.01.2015

HARGELI BJISHK YES 36 TAREKAN EM MOT 3 AMIS E ACHQERIS TAK AYTUCNER EN ARAJACEL U SPITAKUM EN YES TXAMASHK EM TARBERUTYUN@ AKNHAYT E INCH@ KLINI PATCHAR@ XNDRUM EM INDZ UXXUTYUN TAQ INDZ MOT DASHTANAYIN CIKLN EL 19-20 OR@MEK E LINUM CHGITEM KAP UNEN IRAR HET????XNDRUM EM PATASXANEQ KANXAV SHNORHAKALUTYUN

Կարինե

17.12.2014

Բարև Ձեզ,ես 43 տարեկան եմ,ունեմ արգանդի միոմա 4,3 չափի,արգանդի հետին պատին,մկանային:է1,5 ամիս առաջ ավելի փոքր էրՙ 3,5 էր,փաստորեն աճող է:Բժիշկը բուժում չի նշանակել,ասում է հետեվենք ընթացքին:Հետաքրքիր է բուժման արդյունավետ միջոցներ չկան?Ակնկալում եմ որևէ օգնություն:

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի MARINA, Ձեզ բուժող գինեկոլոգն ավելի լավ խորհուրդ կտա այդ հարցում, քանի որ  նա տեղյակ է Ձեր խնդրի և միոմայի զարգացման փուլի մասին: Ճիշտ կլինի նրան դիմեք արյունահոսություններից և այլ խնդիրներից խուսափելու համար:

Մեդ-Պրակտիկ

04.08.2014

Հարգելի Անի, դեմ լինել դեղերին սխալ մտածելակերպ է և ոչ արդարացված: Եթե գինեկոլոգներից երկուսը կարծում են, որ ոչինչ անելու կարիք չկա, ուրեմն, կարծում եմ, հարկավոր է վստահել նրանց:

MARINA

03.08.2014

ԲԱՐԵՎ ԴԵԶ. ԻՆԴ ՄՕՏ ՀՂԻՈԻԹՅՒՆԻՑ ՀԵՏՕ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՐԳԱՆԴԻ ՈՒՐՈՒՑՔ ՄԻՕՄԱ ՃՈԻՂԱՎՈՐՎԱԾ.ՀԻՄԱ ԲՈԻԺՎՈԻՄ ԵՄ, ԲԱՅՑ ԻՆԴ ՄԻ ՀԱՐՑ Ե ՀՈԻԶՈԻՄ .ԿԱՐԵԼԻ Ե ԱՌԴՅՕՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈԻՆ ՈՒՆԵՆԱԼ . ԴԱ ՎՆԱՍ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՈԻ ԱՎԵԼԻ ՉԻ ԶԱՐԳԱՆԱ.. ՇՆՕՐՀԱԿԱԼՈԻԹՅՒՆ

Անի

01.08.2014

Բարև Ձեզ, ես 5 ամսեկան հղի եմ և ունեմ արգանդի Արտաքին միոմա, և այն մեծացել անցած ամսվա համեմատ: Ինձ հետազոտեցին 3 տարբեր բժիշկներ, գումարած եխո անող բժիշկը: Նրանցից մեկը նշանակեց Դյուֆաստոն, իսկ մնացացը ասեցին որ վտանգավոր չէ, ոչինչ պետք չէ անել: Ես ինքս դեմ եմ դեղերին և ամբոջ կյանքս չեմ խմել: Հիմա չգիտեմ ինչ անեմ Խնդրում եմ մի խորհուրտ տաք խմել , թե ոչ? Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Լուսինե, արև Ձեզ, բավականին ժամանակ է անցել, Դուք պետք է անպայման կրկնեք հետազոտությունները և պարզեք այս պահին իրավիճակը, ըստ այդմ մասնագետը համապատասխան եզրահանգման կգա:

Լուսինե

02.07.2014

Բարև ձեզ: 12.09.2013թ.-ի հետազոտության արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ խնդիր կա «5.5*3.5*5.0սմ, առաջային պատին սուբսեռոզ միոմատոզ հանգույց 1.8սմ»: Ասացեք խնդրեմ դա շատ վտանգավոր է և ինչպես կարելի է բուժել, և արդյոք վիրահատության կարիք կա? Նախապես շնորհակալ եմ:

Մեդ-Պրակտիկ

01.03.2014

Հարգելի ALINA, բարև Ձեզ, հիդրոնեֆրոզի դեպքում կարող է գանգատներ չլինել, քանի դեռ նրա չափն այնքան մեծ չէ, որ սեղմի երիկամի պատիճին և առաջացնեն ցավեր՝ երիկամային խիթին բնորոշ: Ճնշման բարձրացումն էլ կարող է ընդհանուր ոչինչ չունենալ հիդրոնևֆրոզի հետ, կարող է և ունենալէ՝ կախված հիդրոնևֆրոզի ծագումնաբանությունից: Հարկավոր է հետազոտություն և ստանալ համապատասխան բուժում՝  կանխելու հետագա բարդությունները:

քաղաքացի

01.03.2014

հարգելի քաղաքացիներ շատ եմ խնդրում Ձեր հարցերը գրեք միայն հայատառ՝ մեր բոլորիս ոսկեղենիկ հայերենով, իսկ Ձեզ՝ հարգելի բժիշկ խնդրում եմ պատասխանել միայն հայատառ գրառումներին:

Մեդ-Պրակտիկ

22.02.2014

Հարգելի Anna, շատ կարևոր է, թե միոման ինչ տեղակայում ունի՝ արգանդի մկանային շերտի ներսու՞մ, արգանդի խորոչու՞մ, թե՞ արգանդից դուրս: Նաև կարևոր է բջջաբանական հետազոտության արդյունքները, իհարկե՝ նաև մեծությունը: Այս բոլոր հետազոտությունների արդյունքում միայն որոշվում է վիրահատության ընթացքը:

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Անպտղություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

Ներզատաբանություն
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քոր հեշտոցում. morevmankan.am
Քոր հեշտոցում. morevmankan.am

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ